Վերին արտի ցորեն է՞. Վիգեն Սարգսյանի կոշտ արձագանքը

  «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը էստեղ չի, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում՝ ասելով արդյոք կոմֆորտ ենք մեզ զգում այս քննարկումներից: Իրան էլ կուզեի երկու բան ասել. կուզեի հարցնել իր ֆրակցիոն գործընկերներից հարցնել կոմֆո՞րտ է մտնել նման քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից»,-Ազգային ժողովում այսօր շարունակվող «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում սկսեց հակադարձել օրինագծին ընդդիմացող «Ելք» խմբակցության անդամներին։ «Հասկանում եմ, պարոն Միրզոյան  , որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում՝ 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Զինված ուժերի ու բանակի համար Ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի կամ դիսկոմֆորտի մեջ:Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ինչպե՞ս է եղել, որ զինծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում։ Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար։ Եթե նա այդ ժամանակ ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը օգտագործելով ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել։ Եթե ֆորմալ չի եղել, իրական է եղել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է դա անել, իսկ այսօր զորակոչվող ուսանողը չի կարող դա անել։ Վերին արտի ցորեն է՞։ Ի՞նչ մոտեցում է սա»,-ասաց նա: « Ես՝ որպես պաշտպանության նախարար, շարունակելու եմ  կոռեկտ լինել իմ ընդդիմախոսների հետ, սակայն կոռեկտությունը չշփոթել միամտության հետ։Եթե կփորձեք դրա վրա քաղաքական միավորներ վաստակել, ապա դրա պատասխանը լինելու է համարժեք։ Քաղաքավարությունն ու բարեվարքությունը փոխադարձության սկզբունքով են աշխատում միայն», - հավելեց նախարարը։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am