Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը

Տավուշի մարզում հայկական միակողմանի զիջումները Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչագործիքները ներկայացնում էին որպես «դարի ձեռքբերում»: Ասում էին՝ արդեն համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ և ամբողջ սահմանը գծելու ենք, լինելու է խաղաղություն և կյանքը դառնալու է մեղր: Խոստանում էին նաև, այսպես կոչված, սահմանազատման կանոնակարգ ընդունել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, բայց ...

Տավուշում միակողմանի զիջումները եղան («Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվել էր դա թույլ չտալու համար, սակայն չհաջողեց), բայց մենք ոչ թե մոտացանք խաղաղությանը, այլ ճիշտ հակառակը:

Հիմա ԱՄՆ-ը նոր զիջումներ է ակնկալում Հայաստանից: Անունը դրել են «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ցավոտ փոխզիջումներ», բայց դե խոսքը միայն հայկական կողմի զիջումներին է վերաբերում: Ինչպես միշտ:

Ալիևն իր ուզածը ստացավ ու անցել է նոր պահանջներ ներկայացնելուն (հայկական նոր տարածքների զիջում, ՀՀ սահմանադրության փոփոխություն և, ի վերջո, «Զանգեզուրի միջանցք»):

Ալիևին հաջողվել է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար դառնալ հուսալի ու վստահելի գործընկեր, ես կասեի՝ դաշնակից:

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փչացնել մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, անվստահելի դառնալ Իրանի համար և Հայաստանն Արևմուտքի ձեռքում դարձնել մանրադրամ:

Շատ խորհրդանշական է, որ այսօր Լոնդում լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Փաշինյանը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել՝ ցույց տալով, որ ամեն ինչ իր ուզած ձևով է գնում։

Նիկոլն այս ամենի ֆոնին հեծանիվ է քշում, որն իրեն ցավեցնում է, և որը շատ պատկերավոր ձևով ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում հայկական դիվանագիտությունն ու Հայաստանն ընդհանրապես:

Գործնականում տեղի է ունեցել հանցագործություն, այն էլ՝ պետական մակարդակով: Տավուշում մարդկանց վտարում են այն տարածքներից, որոնց մասով ՀՀ քաղաքացիները սեփականության վկայականներ ունեն: Նիկոլը նրանց խաբեց, թե բա՝ ամեն բան հաշվի կառնենք, բայց վերջում միայն խորհուրդ տվեց Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանական զորքերին չտեսնեն:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 871 անգամ
Լրահոս
ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am