Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քարորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը. «Մեր երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով ծավալուն համագործակցություն է ընթանում՝ կրթական, տեղական եւ պետական մակարդակներով: Արդյունավետ է նաեւ գործարար համայնքների միջեւ գործընկերության ոլորտը»: Երեկոյին ներկա Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջեթ Բրինքն իր կողմից ընդգծեց Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման ոլորտում. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործընթացներին մասնակցելու եւ Սիրիայից ավելի քան 20,000 փախստականներ ընդունելու համար»: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը: Հայաստանը Միացյալ Նահանգների բարեկամներից է, նշեց երեկոյին կոնգրեսական Էլիոթ Էնգելը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում. «Հայաստանի համար հեշտ չէ Ամերիկայի բարեկամ մնալը, Ռուսաստանի հարեւանությամբ գտնվելով, իսկ Ռուսաստանը հայտնի է հարեւանների վրա ճնշում գործադրելու իր ռազմավարությամբ: Այնպես որ մենք պետք է միանշանակ հայտնենք Ռուսաստանին եւ ողջ աշխարհին, որ Միացյալ Նահանգները հայ ժողովրդի բարեկամն է»: Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսականներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնն էլ խոսեցին Հայաստանում իրենց տեսած առաջընթացի մասին. «Հայաստանի եւ Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է: Երեւանն արդեն ժամանակակից քաղաք է, տպավորիչ էր նաեւ Ստեփանակերտը»: Կոնգրեսականն ընդգծեց, որ մեր օրերի Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն բարեկամն է այլեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արժեքավոր գործնկերը: Դիմելով ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ֆրենք Փալոնը կոչ արեց աջակցել Հայաստանին. «Սփյուռքի հայեր, խնդրում եմ, շարունակեք աջակցությունը, կանգ մի առեք։ Ձեր աջակցությունը Հայաստանին իրոք կարեւոր եւ արդյունավետ է»: Ի դեպ, հայ-ամերիկյան բարեկամությունն ավելի ամրապնդելու նպատակով կոնգրեսականները Միացյալ Նահանգներ են հրավիրել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների: Կոնգրեսական Փալոնի խոսքով, հայ խորհրդարանականների այցն ԱՄՆ տեղի կունենա արդեն գարնանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am