Լիսկային «հանցագործ» որակող Սամվել Հարությունյանը այսօր արդեն նրա «փաստաբանի» դերն է ստանձնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «90-ականներին Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Հարությունյանը որոշել է նոյեմբերին Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Սամվել Հարությունյանի անունը լրատվամիջոցներում ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013 թվականից սկսած: Նա հաճախ հանդես էր գալիս ասուլիսներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեղադրելով ծանր հանցագործությունների, թմրամոլության և կաշառակերության մեջ: Սուրիկ Խաչատրյանն անգամ դատի էր տվել Հարությունյանին՝ մեղադրելով իր անձի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Դատական պրոցեսի ընթացքում իր ասուլիսներից մեկում Հարությունյանը դիմել էր երկրի բարձրագույն իշխանությանը «Սյունիքը Լիսկաթափելու» խնդրանքով: Նա հայտարարում էր, թե «Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են, Սյունիքում թմրանյութերի գլխավոր տարածողներն են» և ներկայացնում դրվագներ նախկին մարզպետի և նրա որդիների, իր իսկ բնորոշմամբ, հանցագործություններից: Սակայն 2015 թվականին Սամվել Հարությունյանը անակնկալ կերպով դադարեց խոսել Սյունիքի նախկին մարզպետի մասին: 2017 թվականի սկզբին «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Հարությունյանը խոստովանեց, որ 25 տարուց ավելի տևած թշնամանքից հետո հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին: «Պայմանավորվել ենք, որ մեր հետագա կյանքում միայն փորձենք դրականի և լավ գործերի առումով օրինակ ծառայել մարդկանց»,- ասել էր Հարությունյանը: Թե ինչպես էր Հարությունյանի կողմից «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանը օրինակ ծառայելու մարդկանց, այդպես էլ հանելուկ մնաց: Բայց Հարությունյան-Խաչատրյան «հաշտությունը» վերջին շրջանում բավականին ուշագրավ դրսևորումներ է ստացել: Այսպես. երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սամվել Հարությունյանը հանդես եկավ նախընտրական ասուլիսով և չհերքեց, որ 1,5 տարի առաջ ինքը Սուրիկ Խաչատրյանի առաջարկով է Երևանից Գորիս տեղափոխվել: Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը հաշտվելուց հետո իրեն պետական պաշտոններ է առաջարկել, և ինքը նախընտրել է ղեկավարել Բակունցի անվան գիտամշակութային կենտրոնը, որն ի դեպ ֆինանսավորվում է նախկին թշնամու կողմից: Երեկվա ասուլիսն աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ դրվագով. Սամվել Հարությունյանը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի հասցեին և ստանձնեց իր կողմից ոչ վաղ անցյալում «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանի «փաստաբանի» դերը՝ ներկայացնելով նրա օրոք մարզում կատարված բարեփոխումները խոսելով նախկին մարզպետի դրական հատկանիշների մասին: Տեսարանն, իրոք, հուզիչ էր»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am