Ինչ համաձայնության են եկել ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները
ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: Այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ: Եթե նավթի ու նավթամթերքի մասով մենք եկել ենք լիակատար համաձայնության, և այդ փաստաթուղթը հաստատվել է, ապա գազի առնչությամբ մի կետ է մնացել, որի շուրջ պետք է աշխատենք կոլեգիայում և ներկայացնենք վարչապետների քննարկմանը հաջորդ նիստի ժամանակ:Քննարկել ենք, թե ինչպես պետք է երրորդ երկրներին նավթ ու գազ վաճառելու մեխանիզմ մշակենք, ինչպես նաև` հնարավոր է, արդյոք, համաձայնեցված քաղաքականություն վարել սակագների ընդունման մասով»,-ասաց պաշտոնյան:
