Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությանը:Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ներկա չէ, քանի որ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
«Այս դահլիճում հերյուրանքներ են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է Ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանից, ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերին, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք սխալ տեղեկատվություն են փոխանցում, որովհետև ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանել է, որ, եթե ինչ-որ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին, երկրագնդի վրա այլ տեղ չի կարող գտնվել: Ուստի հարցս ուղղում եմ վարչապետին: Ուրախ ենք ձեզ այսօր խորհրդարանում տեսնել, մամուլում լուրեր տպվեցին, որ դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ու պայմանավորվել եք, որ նա պետք է լինի վարչապետ, ու Դուք՝ փոխվարչապետ, խնդրում եմ, պարզաբանեք այս լուրերը»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևս կատակեց. «Ձեր հարցին կպատասխանի ՀՀ կառավարության վարչապետը, հիմա սպասեք, թող պատասխանի»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը