«Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում մենք, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Նաև նշել էինք, որ «ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն»:

«Փաստ» թերթը դիմեց նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ է կատարվում վարժարանի շուրջ: Տնօրենը մեր լրագրողին տեղեկացրեց, որ վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա։ «Ստուգումներն անցկացվել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, ուստի քաղաքական ենթատեքստի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նմանատիպ ստուգումները, թեև որոշակի լարվածություն են մտցնում, բայց, որպես կանոն, հնարավորություն են տալիս վեր հանելու որոշ բացթողումներ, անելու հետևություններ և առավել արդյունավետ կազմակերպելու կրթական գործընթացը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հենց այդ միտքն էր ինքն իր խոսքում արտահայտել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարության հետ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ։

Տնօրենն անդրադարձավ մեր հրապարակման այն դիտարկումներին, որ «հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը», ինչպես նաև որ «այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից»։Մեր զրուցակիցը նշեց, որ «Քվանտ» վարժարանում արձակուրդները դեռ սկսված չեն. «Կրթական գործընթացը այս օրերին շարունակվում է, իսկ աշնանը նախատեսված հերթական ստուգումների մասին վարժարանը, ինչպես ստուգումների ցանկում գտնվող մի շարք այլ դպրոցներ, տեղեկացված է վաղուց»։

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա վարժարանի տնօրենը դրանք առնվազն անհասկանալի կամ տարօրինակ է համարում: «Հենց այս տարվա մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում «Քվանտ» վարժարանին են օտարվել հարևանությամբ գտնվող շենք-շինություններ՝ իրենց սպասարկման տարածքով, ինչին արձագանքել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, և ինչի մասին գիտեն բոլորը։ Կառավարության կողմից ընթացք է տրվել նաև վարժարանի զարգացման հետ կապված մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հարաբերություններին՝ կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի տնօրենը անդամ է նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված Մանկավարժական ակումբի, որի շրջանակում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար և այլն) և դպրոցների տնօրենների հանդիպումներն անցնում են աշխատանքային առողջ մթնոլորտում, և բաց, անկաշկանդ քննարկվում է հանրակրթությանը վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ սուր, խնդրահարույց։ Նման մի հանդիպում էլ անցկացվեց ս. թ. հուլիսի 12-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում»,-ասում է Ռոբերտ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 1991 թ. հիմնադրված «Քվանտ» վարժարանը արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ կրթության ոլորտում ու պետության հետ համատեղ իրականացրել և այժմ էլ իրականացնում է կրթության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն փորձով։ «Վարժարանն արդեն մի քանի տասնամյակ հաստատուն քայլերով գնում է առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ և փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումներ»,-ասաց տնօրենը՝ միևնույն ժամանակ իրականությանը ոչ համապատասխան գնահատելով վարժարանի աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում 67-տոկոսանոց արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև անհասկանալի ու անընդունելի համարելով, ընդհանրապես, տարբեր կրթական հաստատությունների միջև լարվածություն առաջացնելու որևէ փորձ:

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am