«Անհարկի շահարկել են Քյարամյանի անունը»․ ՔԿ-ն պարզաբանում է «Բագրատյանի կնոջ բիզնեսի» մասին

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել․

«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, ըստ ՀՀ ՔԿ-ի, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։

«Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։

Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես, վարույթի շրջանակներում՝ դեռևս 2023 թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հսկողություն իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի համապատասխան հասցեում գտնվող տարածքի նկատմամբ և կանխել նշված տարածքից ավազի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաև՝ արդյունահանման դեպք հայտնաբերելու պարագայում պահպանել դեպքի վայրը, այդ թվում՝ շահագործվող տեխնիկան, և այդ մասին հայտնել, ինչպես նաև դրան մասնակից անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

2024 թ. փետրվարին զննվել է Ռանչպար գյուղի՝ «Ա…» ՍՊԸ-ի կողմից շահագործվող տարածքը, որի արդյունքում ֆիքսվել է ավազի արդյունահանման փաստը և օգտագործված 8 միավոր տեխնիկա, որոնք առգրավվել են և ճանաչվել իրեղեն ապացույց։

Ներկայացված տեղեկատվության պահանջին ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է «Ա…» ՍՊԸ-ի պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 54.743.318 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրինությունը պարտավորվել է Ռանչպար գյուղի նշված հասցեում գործունեություն չծավալել։ Ընկերությանը ներկայացվել են ճշտված հաշվարկներ՝ պատճառված գույքային վնասների և պարտավորությունների վերաբերյալ, արդյունքում՝ ընկերությունն ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկով արձանագրված գույքային վնասը՝ 54.743.318 ՀՀ դրամը, և հաշվարկված տույժերը և տուգանքները՝ ընդհանուր շուրջ 74.000.000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է։

Նկատի ունենալով, որ «Հետքի» վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվելու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա»։

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց Տականքնե՛ր, գիտե՞ք՝ ինչ են ասում՝ ինչու է այդ զինվորը մահացել․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հնարավոր չի, որ Փաշինյանն ընտրվի․ քաղաքացի (video) Նիկո՛լ, հենց հիմա հարցիս պատասխանիր, սա բարեգործության արգելք չի՞. Ռուբեն Մելիքյան (video) Դե թող փորձվի Թրամփը․ վաղը ռուսական մի նավ կմտնի իրանական նավահանգիստ․ Հայկ Այվազյան (video) Ձեզ ասեմ՝ ինչու են հենց այս պահին Փաշինյանի թիրախում կանայք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Դու՞ք եք հրաման տվել՝ 18-ամյա Դավիթին, ասֆալտին ծեփելով, բերման ենթարկեն․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (video) Մեխը ծռվել է․․․ Վերջ․․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Դանակը ոսկորին է հասել, այս հարցն արագ լուծվելու է․ Արմեն Ռուստամյան (video) «Ամեն օր Հայաստանում սպանություններ են, ու՞ր են այս իրավապահները»․ Փաստաբան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, քո երեխեն քո նման ցածրակարգ երկերեսանի տականք է»․ քաղաքացի (video) «Փաշինյանը մեսիջ ուղարկեց ՔՊ-ականներին»․ Թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video) Նախկինում մեկնարկած աշխատանքները ներկայացվում է որպես նոր արդյունք. սա խոսում է համակարգային ձախողման մասին. փորձագետ ՇՏԱՊ․Հայտնի է՝ ինչու են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներին․ Ղազինյանը մանրամասնեց (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am