Էմմա Թումանյանը նախընտրեց ցուցահանդես կազմակերպել Հայաստանում, այն դեպքում, երբ գայթակղիչ առաջարկներ ուներ արտասահմանից. լուսանկարներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի  նկարների երկրորդ ցուցահանդեսը: «Էմման սկսել է նկարել մանուկ հասակից, երբ դեռ 7-8 տարեկան էր, իսկ ավելի լուրջ հենքի վրա ստեղծագործել սկսել է 2014 թվականից»,- այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսին, ներկայացնելով դստեր` Էմմա Թումանյանի ստեղծագործական գործունեությունն, ասաց հայրը` Կարեն Թումանյանը: Երիտասարդ նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին: Հոր խոսքով` այն հիմնականում ընդգրկում էր սոցիալական թեմաներ, իսկ այս ցուցահանդեսում թեման տարբեր է. «Ինչ տեսնում` նկարում է, ինչ մտածում է` կտավին է հանձնում: Խառնում է գույներն ըստ տրամադրության և ստացվում է այն, ինչը հագեցնում է ներքին պահանջը»: Արվեստասերների դատին հանձնվեց 40 կտավ –յուղաներկ: Պետք է նշել, որ երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու  կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից: Երիտասարդ նկարչուհու  կտավները անտարբեր չթողեցին ոչ ոքի, ուրախալի է, որ նրա գործերը նայելու էին եկել նաև երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ, դերասաններ, ապագա նկարիչներ, ստեղծագործող մարդիկ և նրանք բոլորն էլ միաբերան նշում էին, որ ԷմմաԹումանյանը  ինքնատիպ մտածելակերպով և ուրույն վրձին ունեցող նկարչուհի է: Կա մի հանգամանք ևս, որը հպարտանալու և ուրախանալու տեղիք է տալիս: Արտասահմանյան տարբեր կազմակերպություններից ցանկություն են հայտնել նրա նկարների ցուցահանդես-վաճառք  կազմակերպել իրենց մոտ, սակայն Էմման նախընտրել է ցուցահանդես կազմակերպել իր երկրում, իր  սիրելի քաղաքում: ՛՛Էմման  մեր երկրի սիրահարն է,-ասում էին Էմմային ճանաչողները:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am