«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններովԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաեւ մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ։
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակիցը երեկ փորձել է ճշտել անձամբ անձամբ Ալեքսանյանից: Վերջինս ակամայից հաստատել է այս տեղեկությունը: Թղթակիցը ԱԺ միջանցքում մոտեցել է Ալեքսանյանին եւ հարցրել. «Պարոն Ալեքսանյան, տեղեկություններ կան, որ Իրաքից էշերով...»: Առանց հարցը մինչեւ վերջ լսելու՝ Ալեքսանյանը անմիջապես ափերից դուրս է եկել. «Արա քելե, արա, հավայի մի խոսա, ինչ ես հավայի խոսում»։
Չափազանց ուշագրավ հարց է ծագում, Ալեքսանյանը որտեղի՞ց գիտեր, թե ինչ հարց է տալու թղթակիցը: «Իրաքից էշերով» արտահայտությունը ոչինչ չէր նշանակի, առնվազն հետաքրքրություն կառաջացներ: Իսկ Ալեքսանյանն ակնթարթորեն հասկացել է՝ ինչի մասին է խոսքը:
Ահա այսպիսով էլ կարելի հաստատված համարել, որ Ալեքսանյանի Իրաքում գտնվող վիսկիի գործարանից արտադրանքը էշերով տեղափոխվում է հարևան երկրներ: Լեռնային ճանապարհներով վիսկիով բարձած էշերը «հավայի» քշելու կարիք չէր լինի, եթե արտահանումը օրինական լիներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը