«Որքան տգետ ու բթամիտ լինես, այնքան կանաչ ճանապարհ է բացվում դեպի «վերեւների» վստահությունը»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն իր ֆինանսական միջոցներով է իր քարոզարշավն իրականացնում: Վերջինս մասնակցելու է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: «Ես, առհասարակ, իմ քարոզարշավների ընթացքում շատ քիչ միջոցներ եմ ծախսել, այդքան մեծ միջոցներ չունեմ, շատ քիչ է, իմ աշխատավարձը մաքուր 48 հազար է: Ես զավակներ ունեմ, եղբայրներ ունեմ, չեմ ասում, թե անապահով եմ, կարող եմ առանց որևէ պաշտոնի հանգիստ ապրել, բայց չնչին միջոցներ եմ ծախսելու քարոզարշավի ժամանակ», - լրագրողներին ասաց Սամվել Հարությունյանը: Այնուհետև, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, կապված այնտեղեկությունների հետ, որ թեկնածուներից ինքնառաջադրված Արշակ Մկրտչյանը ճնշումների ներքո է ինքնաբացարկ հայտնել, ասաց, որ նման բան չկա: «Չեմ բացառում, որ նա իր ցանկությամբ է ինքնաբացարկ հայտնել: Հակված չեմ մտածելու, որ իրեն ստիպել են: Մենք, միեւնույն է, միմյանց դեմ չպետք է պայքարեինք: Դա միանշանակ է, որովհետեւ ճանաչում ենք իրար: Նա տոհմիկ գորիսեցի է, ինչպես ես»,- նշեց նա: Դիտարկմանը, որ Արշակ Մկրտչյանն ասել է, որ ինքը հանել է թեկնածությունը՝ «հանուն համերաշխության եւ խաղաղության», Սամվել Հարությունյանը նկատեց. «Համերաշխությունն անհրաժեշտ է, բայց արհեստական կայունություն պետք չէ:  Գորիսում բարոյահոգեբանական ծանր վիճակ է, եւ պատասխանատվության զգացումն է իրեն ստիպել առաջադրվել: Գորիսում բանը հասել է նրան, որ Արցախյան ազատամարտին մասնակցությունը մեղք է համարվում: Որքան տգետ ու բթամիտ լինես, այնքան կանաչ ճանապարհ է բացվում դեպի «վերեւների» վստահությունը»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am