Երևանի ու Մոսկվայի թաքուն «կոալիցիան» ընդդեմ Ղարաբաղի

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագիրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վավերացվել է փաստաթուղթ հարաբերությունների ամրապնդման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ստորջրյա հարձակումը, ստորջրյա պաշտպանությունը և որակավորված սուզորդների պատրաստումը: Համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է 2017թ. մայիսի 5-ին Անկարայում: Ադրբեջանում 2018թ. պետբյուջեի շրջանակում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 2 մլրդ 738,7 մլն մանաթ (մոտ 1.6 մլրդ դոլար), ինչը 3.7 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերը, որոնք նախատեսված են 2018 թվականի պետբյուջեով, կկազմեն 4 մլրդ 68.3 մլն մանաթ, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ Իսկ Հայաստանում, որտեղ պատերազմի բռնկումն Ադրբեջանի հետ ոչ ոք չի բացառում, ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման օրենքը: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքը, որն Ազգային ժողովը ընդունել է հոկտեմբերի 5-ին: Համաձայնագրում, հիշեցնենք, մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։ ԱԺ-ում համաձայնագիրը քննարկվեց բուռն մթնոլորտում։ Խորհրդարանը հոկտեմբերի սկզբին 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, դեմ արտահայտվեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե ըստ համաձայնագրի, զինված ուժերի միացյալ խմբավորումը 2 երկրների քաղաքացիներին ինչպե՞ս և ո՞ր դեպքերում պետք է պաշտպանի արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։ Բայց փոխարենը իշխող ՀՀԿ-ից վստահեցնում էին, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության և պաշտպանական համակարգի ամրապնդման համար է, որ միտված է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը բոլոր սպառնալիքներից՝ կլինի դա Ադրբեջանից, թե Թուրքիայից: Բայց աբսուրդը կայանում է նրանում, որ հայ-ռուսական զորախումբն, օրինակ՝ Ղարաբաղի վրա հարձակման դեպքում միջամտության լիազորություն չունի: ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, օրինակ հարցրել էին՝ եթե նույն Տավուշում, իսկապես նույն իրավիճակը սկսվի, այս զորախումբն ի՞նչ է անելու, կգնա՞, օրինակ, Տավուշի մարզ Չինարի գյուղ և կփորձի՞ սահմանամերձ շրջանում որոշակի գործողություն կատարել։ Նա պատասխանում էր. «Ես չեմ ուզում, որ մենք այդքան պրիմիտիվ նայենք այդ զորախմբին, ես ավելի գլոբալ եմ նայում... Նախևառաջ, եթե Հայաստանի Հանրապետության սահմանների վրա սկսում է որևէ լարված իրավիճակ և Հայաստանի Հանրապետությունը դիմում է իր դաշնակիցներին՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, նրանք պարտավոր են, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, միջամտել և պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում՝ նաև այդ զորախումբը, եթե կարիք լինի»։ Այսինքն՝ պետք է դիմե՞լ այդ զորախմբին... Մեզ ասում են, որ խաղաղ ժամանակ դրա ղեկավարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարին, և Աստված մի արասցե, մարտահրավերների ժամանակ և պատերազմական ժամանակ երկու՝ հայկական և ռուսական կողմը միասին կոնսենսուսով կառավարում են: Իսկ նորմա՞լ է, երբ մեր հասարակության աչքի առաջ Ռուսաստանն ամենավերջին հարձակողական զենքերով զինում Ադրբեջանին, բայց հետո գալիս Հայաստանի հետ համատեղ զորախումբ ստեղծում, որպեսզի Ադրբեջանի սպառնալիքները չեզոքացնի... Այսինքն, մի կողմից զինում է, մյուս կողմից գալիս- ասում են, «ես իմ զինած երկրից քեզ կպաշտպանե՞մ»... Բացի այդ, պարզ է դառնում, որ զորախումբը Ղարաբաղի անվտանգության հարցերով չի զբաղվելու, այսինքն, Աստված մի արասցե, նոր սադրանք և ռազմական գործողություններ Ադրբեջանից՝ ռուսական կողմը, բնականաբար, հանդես է գալու չեզոք միջնորդի դիրքերից: Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը կասկածում է, որ Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը դա բացառապես Հայաստանի Հանրապետությունն է, այլ այն, որ մենք մեր պետությունը ռուսական շահի սպասարկման համար ծառայեցնելու համար չենք կարողանում որևէ արդարացում գտնել, որովհետև պարզ է, որ ռուսական շահն այս տարածաշրջանում բացառապես Մոսկվայի շահն է: Մոսկվան ունի իր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական շահերը: Ուղղակի պարզվում է, ռուսական 102-րդ ռազմաբազան Ռուսաստանին չի բավարարում ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ներկայությունը տարածաշրջանում ապահովելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am