Սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ արցախյան հիմնախնդիրը չի լուծվելու ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը։ «Լարվածությունը լինելու է, այն սկսել է 1918 թվականից, դրանով անցել է պապիկիս սերունդը, հայրիկիս սերունդը, մենք անցել ենք, և մեր երեխաներն անցնելու են։ Լարվածության խնդիրը միշտ լինելու է, և թշնամին իր վարքագծով մեզ հարյուր անգամ դա ապացուցել է»։ Նա նշեց, որ մինչև ժնևյան պայմանավորվածությունները որևէ մեկը չի էլ մտածել, թե հանդիպումից հետո նախագահները հայտարարելու են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ լարվածությունը թուլացնելու. «Վերջին օրերին սահմանին Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը հայաստանյան հասարակության համար պետք է անակնկալ չլինի։ «Սպայկն» այն զինատեսակն է, որ պետք է օգտագործես կոնկրետ ռազմական տեխնիկայի վրա, և հասկանաս, որ իր տեխնոլոգիայով անիմաստ է կրակել մի տեխնիկայի վրա, որը չես տեսնում։ Եթե օգտագործվում է, որևէ բան չի լինում, ապա չեմ հասկանում՝ ի՞նչ իմաստ ունեն այս սցենարները»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանին ճնշելուց զատ, սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. «Այնտեղ սերունդ է մեծանում, որի ուսման վրա ժամանակին Ալիև հայրը մեծ գումարներ էր ծախսում, ուղարկում էր դրսում սովորելու։ Հիմա իրենց նախագահականում կամ վերևի էշելոններում գալիս է մի սերունդ, որոնք փայլուն կրթություն են ստացել, ու փորձում են իշխանության մեջ ինչ-որ խաղեր տալ, որ միայն Ալիևյան դինաստիան չլինի, այլև իրենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց ներքին պայքարից մենք ունենում ենք այս տեսակի լարվածություն, որ ասում են՝ եթե նույնիսկ պայամանավորվել եք, մենք դա թույլ չենք տալու»։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am