Մահերի ո՞ր դեպքերում կարող է դիակը չենթարկվել դիահերձման

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով փոփոխություններ կատարել դատաբժշկական փորձաքննությունների և ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում: ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է կատարել Հայաստանում տնային մահացությունների ոլորտում՝ հանգելով այն եզրակացության, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից: Ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում և չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: Չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգով որոշակի առումով նախատեսված է հերձման ընթացքում առերևույթ հանցագործության հետքեր հայտնաբերելիս համապատասխան միջոցների ձեռնարկման ընթացակարգ, սակայն ոլորտը կարգավորող նորմերի կիրառումը լիարժեք չի ապահովում դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման անհրաժեշտ պայմաններ: Ավելին, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր տարածքներում են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, թեև տվյալ կարգը չի նախատեսում հերձումից մասնակի հրաժարման հնարավորություն, սակայն գործնականում պարզվել են նման դեպքեր: Մասնավորապես՝ արձանագրվել է դեպք, երբ հարազատի դիմումի հիման վրա չի հերձվել դիակի գլուխը, ինչը հետագայում խոչընդոտ է առաջացրել քրեական վարույթի ընթացքում դեպքի իրական հանգամանքները պարզելու հարցում: Արդյունքում ձեռք չի բերվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը, առանց որի չի կարող հաստատված համարվել մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը և պատճառման մեխանիզմը: Ներկայիս կարգավորման պայմաններում մահվան փաստը հաստատող հաստատությունը կամ դիակային բրիգադը ՀՀ ոչ բոլոր տարածքներում են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով և սարքավորումներով: Ելնելով ուսումնասիրությամբ ի հայտ բերված այս հիմնահարցերից և հաշվի առնելով ընտանեկան բռնությունների լատենտայնության հավանականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի գործնական առաջարկ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին: Մասնավորապես՝ առաջարկվել է միջոցներ ձեռնարկել տանը, ստացիոնար պայմաններում մահվան, բուժհաստատություն դիակ տեղափոխելու դեպքերում մահվան հաստատումը միայն համապատասխան մասնագետների կողմից իրականացնելու ուղղությամբ, մշակել մարդու մահվան փաստի հավաստման արձանագրության միասնական՝ համապատասխան բժշկական և անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձև, արգելել առանց այդ արձանագրության լրացման դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացումը և/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը: Իսկ տնային մահացությունների այն դեպքերում, երբ ախտորոշումը հայտնի չէ և չկան վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալ անձի հետազոտման, բուժման կամ ախտորոշման վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև երբ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքների տեսանելի հետքեր, պարտավորեցնել համապատասխան բուժաշխատողին՝ ահազանգել իրավապահ մարմիններին: Առաջարկվել է նաև սահմանել դիակի գտնվելու վայրում բուժզննումն իրականացնող բուժաշխատակցի կողմից դիակի հերձման ուղեգրման գործողությունների հաջորդական քայլերի վերաբերյալ հստակ չափանիշներ՝ ներառյալ սահմանելով, թե տնային և ստացիոնար պայմաններում մահերի ո՞ր դեպքերում կարող է դիակը չենթարկվել դիահերձման, ո՞ր դեպքերում պետք է իրականացնել ախտաբանաանատոմիական և ո՞ր դեպքերում՝ դատաբժշկական հետազոտություն /հերձում/: Իսկ էլեկտրոնային բժշկության ներդրման դեպքում սահմանել շտապօգնության բրիգադի կամ տեղամասային բժշկի կողմից համապատասխան բուժհաստատության միջոցով էլեկտրոնային բազայից մահացածի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվություն ստանալու կարգ: Հաշվի առնելով խնդրի բացառիկ կարևորությունը և իրավաչափ լուծումների անհետաձգելիությունը՝ ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցելու նշված առաջարկությունների շահագրգիռ, բազմակողմ քննարկումներին և ներգրավվելու համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներում: ՀՀ Գլխ. դատախազություն

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am