Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նախագծի հարակից զեկուցող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին դիմելով հարցրեց, թե «դիսկոմֆորտ» չի զգում՝ զեկուցելով զինվորական ծառայության մասին օրինագիծը, ծառայած չլինելով հայկական բանակում։
Ի պատասխանԿորյուն Նահապետյանն ասաց, որ Ազգային ժողովում ինք իրականացնում է իր «առաքելությունը». «Ես հավատում եմ իրականացվող բարեփոխումներին, եթե ես չհավատայի, չէի լինի Հանրապետական կուսակցության թիմում։ Ես հավատում եմ մեր երկրի ապագային, մեր Զինված ուժերին, բանակին, հավատում եմ մեր համատեղ կատարած աշխատանքին, որի արդյունքում մեր զինված ուժերը կլինեն մարտունակ, արհեստավարժ»։
Ինչ վերաբերում է «դիսկոմֆորտ» չզգալու մասին հարցին, Նահապետյանը երկար բարակ բացատրեց, թե ինչու չի ծառայել, պատմեց, որ սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում, զուգահեռ ռազմական ամբիոնում վեց ամիս անցել է ուսուցում, այնուհետև՝ Արմավիրի զորակայանում մեկամսյա ռազմական վարժանքների մասնակցել.«Արդյունքում այն ժամանակվա պաշտպանության նախարարի կողմից ինձ շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը