Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրանա 10.7 տոկոսով կամ 3776 թուրքական լիրայով (1019 դոլար):
Ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ այս փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի նախագահականի բյուջեով:
Այսպիսով, 2018 թվականի հունվարից Էրդողանը 35 295 լիրայի (9530 դոլարի) փոխարեն կստանա 39 071 լիրա (10 550 դոլար) մաքուր ամսական աշխատավարձ: Թուրքիայի նախագահի տարեկան աշխատավարձը կկազմի 468 852 լիրա (126 597դոլար)։
Կատարվելիք փոփոխության արդյունքում կբարձրանան նաև Թուրքիայի նախկին նախագահների կենսաթոշակները: Նախկին նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Ահմեթ Նեջդեթ Սեզերի մաքուր կենսաթոշակները կբարձրանան 2300 լիրայով (621 դոլար)՝ կազմելով ամսական 23 600 լիրա (6372 դոլար):
Նոր բյուջեի համաձայն՝ նախկին վարչապետների կենսաթոշակները ներկայիս 15.973 լիրայից (4312 դոլար) կբարձրանա 17 682 լիրայի (4 774 դոլար):
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը