«Որքան ուշ պատանին որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում, այնքան քիչ կսխալվի:18 տարեկանն ըստ էության դեռ ինքնահաստատման փուլում է, պապայի մամայի ասածով, մոդայից ելնելով է որոշում կայացնում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Աշխատանք պետք է տանել բանակը գրավիչ դարձնելու համար, որպեսզի 18 տարեկանում բանակ տանելը սթրես չառաջացնի հասարակության մեջ,ասաց նա:
«18 տարեկանից զինծառայությունում ընդգրկվելը երիտասարդի հասունացման ու զարգացման վրա ազդող դրական գործոն է։ Բանակից հետ վերադարձած երիտասարդն ունի կյանքի փորձ, և մասնագիտություն ընտրելիս ավելի մտածված է որոշումներ կայացնում։Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը ճիշտ որոշում է: Իրավիճակը բանակում շտկելու ուղղությամբ պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Պիտի շատ աշխատանքներ տարվեն բանակը գրավիչ դարձնելու համար, որի մասին մտածում էր դեռևս Վազգեն Սարգսյանը, որը հատուկ ծրագրեր ուներ։ Եվ այն, ինչ վանում էր ծնողներին բանակից, դրա դեմ աշխատել. բանակում ծեծուջարդն կա, երկու–երեք ամիս հետո անփորձ պատանուն սահմանին կանգնեցնում են։ Այս ամեն ինչը պետք է բացառվի»,ասաց հոգեբանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը