ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ասաց է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց.« Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է: Հնարավոր չէ՞, որ ռազմական ուսումնական հաստատություն ավարտած քաղաքացուն, որը վիճակահանությամբ ընկնում է սահմանամերձ գոտի, արտոնություն տրվի կամ տարկետման կրճատում:Բացի այդ, տարբերություն չդրվի սպայական կազմի մեջ, որ մեկը մնա շտաբում, մյուսը՝ առաջնագծում, ընտանեկան հարցում պրոբլեմներ չունենան էդ սպաները»:
«Մենք պետք է կարողանանք սպաների մարտական հերթապահության ներգրավման հարցում ունենալ ճշգրիտ լուծումներ, այնպիսի, որոնք որևէ կերպ չվնասեն նրանց հետագա ծառայությանը զինված ուժերում: Յուրաքանչյուր սպայի համար պատիվ պետք է լինի առաջնագծում ծառայություն իրականացնելը, նա կոփվում է մարտական ծառայություն իրականացնելիս: Պետք է երիտասարդ սպաների նկատմամբ զգուշավոր լինենք, որոնք որևէ կերպ չպետք է հիասթավեն իրենց գիտակցված ընտրությունից»,-ի պատասխան ասաց Կորյուն Նահապետյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը