«Զինվորներին տրվող դրամական բավարարումը փոխարինել իրային բավարարմամբ: Հաշվի առնելով այն, որ զինվորները գնումներ են կատարում հարակից վաճառակետերից, ենթադրելի է, որ շատ ավելի բարձր գներով: Առաջարկում եմ գումարային բավարարումը փոխարինել իրայինով: Քանի որ երբեմն, ենթադրում եմ, որ այդ տրվող գումարները ծախսվում են այլ բաների համար, ինչի հետևանքով բանակն այլ խնդիրներ կարող է ունենալ»,-նման առաջարկով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հանդես եկավ ,այն ներկայացնելով նախագծի հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին :
«Ժամանակին հաշվարկներ արել ենք, և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին այլ լուծում չունենք, քան դրամական փոխհատուցումը:Ժամանակին հաշվարկվել է, որ ատամի մածուկը, թրաշի փրփուրը յուրաքանչյուրինը յուրահատուկ է, մեկը կա, որ կոնկրետ մի տեսակ է օգտագործում, մյուսն ընդհանրապես չի թրաշվում, հաշվարկվեց, որ պետք է յուրաքանչյուրին գումարը տալ, որպեսզի նրանք ընտրեն, թե ինչ են ուզում գնել: Այն, որ խնդիրներ կարող են առաջանալ, դա էդպես է՝ ընտրությունը սահմանափակ է, այդ գումարներն այլ նպատակի համար հավաքում են, մենք շատ խիստ պատժում ենք , մի շարք քրեական գործեր են հարուցվել վերջին կես տարում: Ավելի կարևոր բան է տեղի ունենում այս օրերին. մենք բոլոր զորամասերում տեղադրելով ATM-ներ, խանութներում վճարման տերմինալներ՝ անցում կատարելով անկանխիկ վճարումների, որը կբերի որոշակի ռիսկերի նվազեցման: Այլ լուծում այս պահին չունենք: Միգուցե կարելի է որոշել, որ բոլորին 3500-ի փոխարեն վճարենք 3000 դրամ և տանք 500 դրամանոց ատամի մածուկ»,-ասաց նախարարը:
Ես չԵՄ կարծում, որ ֆինանսական ռեսուրսների արդյունավետության օգտագործումը ճիշտ է կատարվում,արձագանքեց Միհրան Պողոսյանը և հավելեց.«Կարծում եմ պետք է վերանայել: Չպետք է հարստացնել ինչ-որ վաճառակետերի, այլ պետք է ամեն ինչ համակարգված կազմակերպվի և այդ ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործվի»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը