«Կա՛մ բոլորը ունեն տարկետում, կա՛մ ոչ ոք չունի».սկզբունքային նախարարի մոտեցումը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակհարց ուղղեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` արդյոք վերջինս հանդիպել է բողոքող ուսանողների հետ, որոնք դժգոհում են ակադեմիական տարկետման մասին՝ օրենքով առաջարկվող փոփոխությունից։ Վերջերս հանդիպել եմ  բազմաթիվ ուսանողների հետ, սակայն չգիտեմ` ձեր  նշած ուսանողները եղե՞լ են, թե ոչ,պատասխանեց նախարար Վիգեն Սարգսյանը: Մանե Թանդիլյանը նշեց նաև, որ բողոքող ուսանողները առաջարկում են, որ, օրինակ, տարկետման քանակը կրճատելը լինի ռոտացիոն կարգով: «Դա արդեն մեկ այլ խնդիր է առաջացնելու։Նեղանալու է ոսկե երիտասարդության այն շրջանակը, որոնք այդ քիչ տարկետումից կարողանալու են օգտվել. ես դեմ եմ դրան՝ կա՛մ բոլորը ունեն տարկետում, կա՛մ ոչ ոք չունի, դա է իմ սկզբունքային մոտեցումը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը: «Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած եւ այլ քաղաքական փոփոխությունների իրականացման համար: Փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորկոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նախարարը նշեց, որ ըստ այդ փոփոխությունների, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը. «Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ. բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման փոխհատուցում»: Նրա խոսքով, ըստ այդ փոփոխությունների, քաղաքացին, որն ընդունվում է ռազմական ուսումնական հաստատություն, կարող է ունենալ ընտրության հնարավորություն. «Կարող է 20-ամյա պայմանագիր կնքել զինված ուժերում ծառայելու հետ կապված, որը սոցիալական երաշխիքներ է տալիս, կարող է նաեւ 10 տարվա պայմանագիր կնքել»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am