Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ,անտեղից էլ Մեքսիկա

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ` հրավերով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմական խորհրդի: Այցի ընթացքում Նորին Սրբությանը ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը: Այս օրերին Նորին Սրբությունը կնախագահի թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ կկատարի Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների և շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ: Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Ղևոնդյանց առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 18-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք: Այցի շրջանակներում, հոկտեմբերի 30-ին, Վեհափառ Հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am