Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին՝ առաջնորդությամբ թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների պատասխանատու Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանի։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ներկայացնելով ուխտավոր հայորդիներին՝ Տեր Հայրը նշել է, որ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը։
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորել է Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությունը, որով հայորդիները հնարավորություն են ունենում հաղորդ դառնալու հոգևոր արժեքներին ու սրբազան ժառանգությանը և իրենց ներդրումը բերելու Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, երիտասարդների նկատմամբ ցուցաբերած հոգածության, նրանց հավատն ու ոգին ամուր պահելու և Աստծո խոսքով զորացնելու համար։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը երիտասարդ հայորդիներին հորդորել է պահպանել և իրենց կյանքի ուղեցույցը դարձնել Եկեղեցու գանձարանում ամբարված անանց արժեքները, առաջնորդվել սուրբգրային պատգամներով, ամուր հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն, ծառայել Հայրենիքին և լինել ազգի արժանավոր զավակները։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և Եկեղեցու առաքելությանն ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը