Ով ի վիճակի է ծառայության, պետք է ծառայի.բանակում չծառայած նախարարը իր օրինակն է բերում

«Այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է Ձեր փոխզիջումային պատրաստակամությունը, քանի որ բազմաթիվ լավ դետալներին զուգահեռ կան որոշ դետալներ, որոնք հասարակության, նաև խորհրդարանականների կողմից չեն ընդունվել»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին նման  հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով նկատեց, թե նախարարը կարևորել է, որ այս նախագիծն ընդունվի կոնսենսուսով: «Հանրային քննարկումների նպատակը հենց դա էր, և չեմ  հիշում նրանց հետ հանդիպման ժամանակ հնչած որևէ բովանդակային առաջարկ, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում չի ներառվել:Ես բավական ճկուն եմ քաղաքականություն մշակելիս և արել եմ ամեն ինչ, որ բոլորի ձայնը լսելի լինի»,-ասաց նախարարը  և հստակեցրեց, որ իրենք ընդամենն իրավական դաշտն են ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: «Կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել՝ գիտությամբ զբաղվող առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Բայց մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարելու»,-ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանն անձամբ իր օրինակը բերեց, որ իր պարտքը կատարել է որպես սպա: «Որովհետև այդ պահին ունեցել եմ երեք բարձրագույն կրթություն, թեև ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որի համար մեր օրենքները տալիս էին տարկետում, բայց ես ընտրել եմ ԶՈւ-ում որպես սպա ծառայելու տարբերակը և հպարտ եմ այդ տարիներով։ Համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան է տվել և գիտությունից էլ հետ չեմ մնացել առանձնապես, որովհետև դրանից հետո մեծ ոգևորությամբ դասավանդել եմ տարբեր մագիստրոսական ծրագրերում: Թեև ժամանակ չեմ ունեցել թեկնածուական թեզ պաշտպանել, բայց թեզերի հեղինակներին ինչ-որ առումով չեմ էլ զիջում՝ քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերություների հարցերում: Դա է իմ մոտեցման առանցքը, իսկ մնացածը կարելի է քննարկել:Եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ այս օրենքով գիտական հեռանկարները քայքայվում են, ինքը հավատացնում է, որ այդպես չէ  »,-ասաց նա: Արդյո՞ք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով պատնեշի չեն հանդիպում այն երիտասարդները, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ 18 տարեկանում որևէ մեկը չի կարող կանխորոշել՝ ով է ուզում գիտությամբ զբաղվել, ով՝ ոչ. «Մենք տարկետում տալիս ենք միմիայն ընդունելության քննությունների՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ կես բալ տարբերության կտրվածքով: Այսինքն՝ նույն լսարանում նստած են երկու երիտասարդ, մեկը ընդունելության քննությունը հանձնել է 18 միավորով, մյուսը՝ 18.5, արդյունքում՝ մեկը չի գնում ծառայելու, մյուսը՝ գնում է: Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ 18.5 բալ ստացողը անպայման զբաղվելու է գիտությամբ, 18 միավոր ստացածը երբեք չի զբաղվելու: Իմ մոտեցումը շատ հստակ է: Կամ մենք՝ որպես պետություն ասում ենք  բոլոր երիտասարդներին՝ ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, տալիս ենք տարկետում, կավարտեն և հետո կզորակոչենք, կամ մենք որևէ մեկին նման տարկետում չենք տալիս: Մենք այսօր տալիս ենք տարկետում ԲՈՒՀ ընդունվողների մի փոքր տոկոսին ընդամենը: Եվ այդ տոկոսը բացարձակ կանխատեսելի չի՝ ապագա գիտնականներն են, թե ընդունելության քննությունը հաջողակ հանձնած երիտասարդներ: Դա է առանցք»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am