Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը՝ նախընտրական խրտվիլակ

Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ–ի անդամակցությունը ՀԱՊԿ–ում, թշնամացրել է հայ–ռուսական հարաբերությունները, քծնում է Թուրքիային, բավարարում Ադրբեջանի պահանջները և կատարում ԱՄՆ հրահանգները։

Փաշինյանն ու նրա նշանակած չինովնիկները չեն մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, չեն մեկնում Մոսկվա, բայց փոխարենը գնում ու մասնակցում են ՆԱՏՕ–ի միջոցառումներին։ Այն ՆԱՏՕ–ի, որի տարածաշրջանային օպերատոր Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի, այն ՆԱՏՕ–ի, որը զրո անվտանգային երաշխիք է տալիս ՀՀ–ին, որն էլ իր հերթին դեռ գոյություն ունի քարտեզի վրա զուտ Ռուսաստան–Իրան զույգի շնորհիվ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը մասնակցել է հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովին։ Դրա շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բլինքենը նախընտրական տրամաբանության մեջ խոսել է այն մասին, որ կողմերը մոտ են խաղաղությանը, բայց դա բլեֆ է։

ՆԱՏՕ–ն Ուկրաինայի միջոցով պատերազմում է ՌԴ–ի դեմ։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ են զոհվել ամերիկյան ծրագրերի համար։ Վերջը չի երևում, բայց Վաշինգտոնին դա չի հետաքրքրում։ Իրենք իրենց հակառուսական ծրագրերն են առաջ տանում։ Նույնն անում են Հայաստանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ դերակատարմամբ։

Խրտվիլակ՝ ԱՄՆ–ում

Բլինքենին ու իր շեֆին նոյոմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բոնուսներ են պետք։ Այդ բոնուսները հակառուսական պետք է լինեն։ Ուկրաինական ճակատում վիճակները վատ է։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հակառուսական մանրադրամի ֆունկցիա կատարել։ Փոխարենը Նիկոլն է համաձայնել Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանին որպես նախընտրական խրտվիլակ են հրավիրել Վաշինգտոն։ Բայդենին դա պետք է։ Ադրբեջանը քաղում է առավելագույնն այդ հանդիպումից՝ հայկական զիջումների տեսքով։ Անունը դրել են «խաղաղության պայմանագիր» ու միակողմանի զիջումներ են կորզում Հայաստանից։

Կիրանցն արդեն երեկվանից դե ֆակտո կորցրեցինք։ Այս պահին ճանապարհն է փակվել, հետո արդեն գյուղը կդատարկվի։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստեղծվել էր դա թույլ չտալու համար, բայց չհաջողեց։

Հայ քաղքենու համար Կիրանցի կորուստը մի փոքր նյարդային գործընթաց էր, քանզի համացանցի հետ էին խնդիրներ առաջացել։ Մյուս առումներով քար լռություն է։

Փոխարենն աղմկում է Նիկոլ Փաշինյանը, ով Կիրանցի «սահմանազատումը» համարում է պետականամետ քայլ ու բարբաջում «պետական ազգի» մասին իր ադրբեջանամետ թեզերով։

Ու քանի դեռ քաղաքական դաշտում առարկայական այլընտրանք չի ներկայացվել և կարող ընդդիմադիր բևեռ չի ձևավորվել, Նիկոլը շարունակելու է հանձնել, ամերիկացիները Հայաստանի հաշվին շարունակելու են իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել, իսկ հայ ժողովուրդը դառնալու է տուժող կողմ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 558 անգամ
Լրահոս
ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am