Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին հայտնել են, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տեղափոխվածներն են՝ Դաշտադեմ գյուղի բնակիչներ՝ 51-ամյա Տիգրան Սարգսյանը, 2-ամյա Լալա Սարգսյանը, 27-ամյա Սերոբ Սարգսյանը, 24-ամյա Սևակ Սարգսյանը, 23-ամյա Սոնա Սարգսյանը, 46-ամյա Լալա Հովհաննիսյանը և 27-ամյա Մարինե Կարապետյանը։ Ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դաշտադեմ գյուղի իրենց տանից, և ըստ նախնական տեղեկությունների՝ գազի խողովակից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով են թունավորվել; Փաստի առթիվ Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը