Միլլերը՝ 2018-ին Հայաստան գազի մատակարարումների ծավալի մասին
«Հայաստան մատակարվող ռուսական գազի ծավալները կմեծանան՝ հաշվի առնելով նաև այն, որ 2018 թվականին գազի սակագնի հարցում փոփոխություններ չեն լինելու: Մենք հույս ունենք, որ Հայաստան մատակարարվող գազի ծավալները կմեծանան 2018 թվականին: Մենք այդ միտումները նկատել ենք 2017 թվականին:2018-ին գազի ծավալները կշարունակեն մեծանալ՝ հասնելով 2․1 միլիարդ խորանարդ մետր: Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ էներգիայի և գազի ծավալների մեծացումը տնտեսության զարգացման մասին է խոսում » ,- կառավարությունում լրագրողներին ասել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նար համոզմամբ՝ Հայաստան մատակարարվող գազի ծավալները տարեցտարի կավելանան: «Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը՝ հինգերերդ բլոկը, մեծացնում է էլեկտրաներգիայի արտադրության ծավալները»,- նկատեց նա և այդ փաստը գնահգատեց դրական: Հարցին, թե ինչպես է վերաբերում այն քննարկումներին, ըստ որոնց, Հայաստանը հնարավոր է գազ գնի Իրանից, Ալեքսեյ Միլլերը պատասխանեց, որ հենց «Հրազդան» ՋԷԿ-ի ծավալների մեծացումը կապված է իրանական գազի հետ փոխանակման համաձայնության հետ՝ գազ-էլեկտրանէրգիայի դիմաց համաձայնության շրջանակներում:
