Նախկին նախագահի ընտանիքի համեստ կենցաղը,այգու ճոճանակի մաշված պաստառը

«Առաջին տիկին» արտահայտությունն առաջին անգամ լսել եմ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Առաջին տիկին լինելու Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կոչմանը, առաքելությանը, իսկ գուցե նաեւ՝ «խաչին» իմ շրջապատի կանայք՝ հորաքույր-մորաքույր-քեռակիններ եւ իգական սեռի այլ ազգականներ, խանդով էին վերաբերվում։ Այն, որ ՀՀ-ում ապրող, աշխատող ու ստեղծագործող կանանց մեջ կա մեկը, ով առաջինը լինելու առավելություն ունի, ավագ սերնդի կանայք համարում էին իրենց կանացի արժանապատվությանը հասցված ապտակ։ «Չէ մի չէ՝ առաջին, այսինքն՝ մենք էլ վերջի՞նն ենք…»,- հեգնանքով նետում էին նրանք՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով առաջին տիկնոջը վերաբերող որեւէ ակնարկ, անդրադարձ տեսնելիս կամ լսելիս։ Ինտերնետն այդ տարիներին մասսայական կիրառում չուներ մեր երկրում (չմոռանանք նաեւ էներգետիկ ճգնաժամը), եւ առաջին տիկնոջ գործունեությանը վերաբերող լուսաբանումները քիչ էին ու, վստահաբար, խմբագրվում էին՝ մինչ հանրության սեփականությունը դառնալը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ինֆորմացիայի հասանելիությունը «հասանելի» դարձրեց նաեւ ՀՀ առաջին տիկնոջը՝ ուր գնաց, ինչ արեց, ինչ խոսեց եւ այլն։ Եվ այդ ամենը՝ առանց խմբագրման։ Այսօր առաջին տիկինը հանրային քննարկումների օրակարգում իր մշտական տեղն ունի, եւ այդ քննարկումները ոչ միշտ է, որ դրական լույսի ներքո են։ Որպես կանոն, դրանք (սոցցանցային քննարկումները նկատի ունենք) քննադատական են, երբեմն համեմված ծաղրական, հեգնական, կծու ու գռեհիկ արտահայտություններով, ընդհուպ՝ անեծքներով։ … Նախկին առաջին տիկիններից անձամբ ծանոթ եմ միայն Լ. Տեր-Պետրոսյանին։ Տարիներ առաջ լրագրողական խմբի հետ եղել եմ նրանց առանձնատանը։ Զուսպ, հյուրընկալ, առանց ավելորդ ձեւականությունների կնոջ տպավորություն թողեց։ Զգացվում էր, որ տան երկրորդ գլխավոր անձն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո։ Ինձ մի քիչ զարմացրեց նախկին նախագահի ընտանիքի համեստ կենցաղը, նրանց անպաճույճ հագուկապը, այգում դրված ճոճանակի պաստառի մաշվածությունը, ոչ տոնական սպասքը, որով հյուրերիս սուրճ ու կարկանդակներ մատուցվեցին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am