ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը» շարունակվում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող «Առինջ մոլ»-ի վաճառականներն այս ուրբաթ գալու են Ազգային ժողովի շենքի մոտ`բողոքելու հարկային ծառայությունից: «Հարկայինից վաճառականներին ասել են, որ սրանից հետո պետք է հաշիվ ֆակտուրա տրամադրեն, թե ինչ տեսակի ապրանքներ են բերում և որ տեսակից քանի հատ: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը, որովհետև նախկինի փոխարեն ավելի շատ հարկ են վճարելու: Ասել են նաև՝ եթե պատշաճ չներկայացնենք`կտուգանվեք»,- «ՀԺ»-ին տեղեկությունը փոխանցեց «Առինջ մոլ»-ի աշխատակիցներից մեկը: «Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, նման հարցերով չեմ զբաղվում, ես մոլի տնօրենն եմ: Ազգային ժողովի մոտ գալը վաճառականների կամքն է, ոնց ուզում են, թող անեն, մեր շուկան իր հունով աշխատում է, հարկայինից դժգոհություն չունենք, իմ մոտ, որ չեն բողոքում»: Մեզ դիմած անձը նաև տեղեկացրեց, որ այժմ ցուցակագրում են այն վաճառականներին, ովքեր պետք է գնան ԱԺ-ի մոտ և բարձրաձայնեն համընդհանուր խնդիրը: Տպավորություն է ստեղծվում, որ ծառուկյանական թևը մոլի աշխատակիցների միջոցով հակահարված է տալիս ՊԵԿ-ի սկսած «պատերազմին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը միանգամից լայնածավալ ստուգումներ իրականացրեց Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Ծառուկյանների բարեգործական հիմնադրամի տնօրեն, պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հարցերին ի պատասխան բացառեց այն հանգամանքը, թե մոլի ղեկավարությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ աշխատակիցների որոշումների վրա: Այն փաստին, թե այս քայլով չի՞ շարունակվում ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը», երբ այս անգամ հարձակումը հենց վերջիններիս կողմից է, Տոնոյանը պարզաբանեց. «Փորձել պարոն Ծառուկյանի ընկերություններում իրականացված գործընթացները ինչ-որ կերպ կապել այլ գործընթացների հետ, որեւէ իրական հենք չունեն: Սրանք տարբեր գործընթացներ են եւ պետք չէ շաղկապել միմյանց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am