Որոշել է հանձնվել Ադրբեջանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում: Մենք հոկտեմբերի 20-ին ներկայացրել էինք Գեւորգյանի պատմությունը: Վերջինս հայտնել էր, որ 2014 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում խաբեությամբ ՀՀ երկու քաղաքացի իրենից 3100 ԱՄՆ դոլար գումար են հափշտակել, իսկ Բաթումի քաղաքում իր դեմ մահափորձ է կատարվել: Անդրանիկ Գեւորգյանը Վրաստան էր մեկնել ավտոմեքենա գնելու նպատակով, որտեղ էլ հանցագործության մասին հաղորդում է տվել: Վերադառնալով Հայաստան, բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել: Այդ ընթացքում էլ իրեն սպանելու սպառնալիք են տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում: Գլխավոր դատախազության դիմաց Անդրանիկ Գեւորգյանը եկել էր փաստաթղթերի տրցակով, որտեղ հատ-հատ ցույց տվեց իրավապահների կողմից ստացած պատասխանները: «Վլադիմիր Գասպարյանը տեղյակ լինելով, որ իր քաղաքացին իրեն հայտնում է, որ ես նման երկրում սպառնալիքի տակ ապրել այլեւս չեմ կարող, ստիպված Բաքվից քաղաքացիություն եմ խնդրելու, նույնիսկ այդ դեպքում թքած ունի իմ իրավունքները պաշտպանելու վրա»,- ասաց Անդրանիկ Գեւորգյանը: Վերջինս իր մտադրության մասին, իր իսկ պնդմամբ, իրավապահներին տեղեկացրել է: «Ես եկել եմ այն եզրակացության, որ ես ավելի լավ է գտնվեմ Բաքվում՝ գերության մեջ, քան իմ երկրում Վլադիմիր Գասպարյանի՝ Օսմանյան կասրության օրենսգրքի սպառնալիքների տակ»,- ընդգծեց Անդրանիկ Գեւորգյանը»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am