Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Այս մասին այսօր Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար:Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոյեմբերին ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու համար: Իրոք որ լավ զարգանում է այս ոլորտը, համագործակցության հզոր հենքեր ունենք, ներուժը շատ լավն է: Նշեմ նաև, որ մեզ մոտ հարգի են հայկական մրգերը: Մենք դեռ պահպանում ենք սահմանափակումներ երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- ասել է նա:
Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համար առանցքային համարվող էներգետիկային ոլորտին: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի կմնա նույնը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը