ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա հետ է ուղարկվել Հայաստան

ՌԴ-ն կոնյակների ներմուծման վերաբերյալ նոր չափանիշներ է ստեղծել, իսկ հայ կոնյակ արտադրողների մեծ մասը չի կարողանում համապատասխան փորձաքննություններ անցկացնել, քանի որ Հայաստանում տեխնիկապես հնարավոր չէ դա: Այսօր այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝նշելով, որ ՌԴ-ից կոնյակով բեռնված ավտոմեքենաներ են հետ ուղարկվել Հայաստան. «Ես գիտեմ, որ մոտ 8 ավտոմեքենա ետ է եկել, բայց դրա մի մասը ոչ թե կեղծարարության, այլ ժամկետների խախտման պատճառով է եղել: Պրոցեդուրային խախտումներ կան՝ փաստաթղթերը ներկայացնելու, մի մասն էլ, իհարկե, կեղծ է եղել»։ Հարցին՝ թե ում արտադրանքն է դա եղել, հրաժարվեց պատասխանել։ «ՌԴ-ն մտցրել է ցուցանիշներ, որոնք Հայաստանում չեն չափվում, այդ գործիքները չունենք։ Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը, և ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել, թե՛ այստեղ՝ արտադրողները, թե՛ այնտեղ՝ ստուգողները: Կային լաբորատոր սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները, և այնտեղ հասկանալ իրենց չափորոշիչներով կեղծիքի սահմանները։ Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով: Նույնիսկ ոչ կեղծ կոնյակ արտադրողները չգիտեն Օ 17-ի քանակությունը: Արդեն ունենք դեպքեր, որ վերադարձվել է մեր կոնյակը ռուսական շուկայից»,- ահազանգեց նա:  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am