ԱԺ-ում այսօր «Քրեադատավարական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մերժվեց 34 կողմ, 51 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով:
Նախագծի համահեղինակն էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել նրա համար, որ տուժողների ու վկաների համար չի ներկայացվել. «Տեսաձայնագրության պարագայում էլ կարող էինք տեսնել, որ այդ մարդու աչքը կապտած է, կամ ծեծել են, նոր են հարցաքննել»:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր հերթին արձագանքեց՝ ասելով. «Խոշտանգումը միայն աչք կապտացնելով չի լինում, կարող է հոգեբանական ճնշման էլ ենթարկված լինի, որը տեսաձայնագրությամբ չի երեւա»:
Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ արձագանքեց. «Չեք թողնում՝ անգամ ԱԺ-ում քննարկել նախագիծը, հնչեցնել կարծիքները: Դա նշանակում է, որ որոշումները ԱԺ դահլիճում չեն ընդունվում, սա ընդամենը արարողակարգ է»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը