«Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախտողը»

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է՝ «Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախտողն ու ժամանակակից հայոց պետականության երաշխավորը» վերտառությամբ հոդվածը: Մենք` հազարամյակներ շարունակ լինելով տերը Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների, հայոց վերնախավի դավաճանության և դրամամոլության, իսկ հետագայում` քաղաքական ազգին բնորոշ զարգացվածության կորուստի հետևանքով, երկար ժամանակ չկորողացանք  վերականգնել մեր երբեմնի հզորությունը և՛ որպես ազգ, և՛ որպես պետականություն: Սկսած 1045 թվականից, մենք` հայերս, շուրջ հազարամյակ, մեր հայրենի բնօրրանի տարածքները թողել  ենք անպաշտպան` առանց ազգային քաղաքական անկախության, իսկ հայ ազգին` մատնել անտերության: Ժամանակակից հայոց պետականությունը, որը հիմնադրվեց 1988 թվականի զարթոնք ապրած ազգային-ազատագրական շարժման շնորհիվ, և որի հիմնական կարգախոսն էր` ՄԻԱՑՈՒՄ,  չկարողացավ արձանագրել կարևոր ձեռքբերում` առաջնային ազգահավաք և հողահավաքի ձգտում: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացումը` մասամբ Արևելահայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում մայր Արաքսի այս ափից, դաշտային Արցախի, Ուտիքի ու Նախիջևանի ազատագրում և հայ ազգի երկու հատվածների` պատմական հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող, քաղաքական միավորումը բաց թողնվեց: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացման ձախողման հիմնական պատճառը կրկին դավաճանությունն է և դրամամոլությունը, և իհարկե հայ ազգի քաղաքական հմտության կորուստը: Ինչպես Հովանես-Սմբատ թուլակամ և ռազմական գործից անտեղյակ արքայի ու դրամամոլ կաթողիկոս Պետրոս Գետադարձի  ժամանակ, այնպես էլ այսօր,  հայ ազգի անունից հանդես եկողները և՛ դավաճան են, և՛ փողամոլ: Բյուզանդիայի արշավանքից ահաբեկված՝ այն ժամանակվա դավաճան և թուլամորթ Հովաննես-Սմբատ արքան, իր բանագնաց Պետրոս Գետադարձի միջոցով համաձայնվում է բոլոր պայմաններին` կնքում է պայմանագիր, ըստ որի, իր մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն է մնալու Բյուզանդիային, միայն թե իր գահակալության ժամանակ հեռու մնա պատերազմից և չկորցնի գահ: Անիի թագավորության անկումից հետո, այս էլ արդեն քանի դար, չենք կարողանում լիարժեք  վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Այսօրվա դավաճանները և դրամամոլները, հայ ազգի անունից հանդես գալով, թշնամու հետ ձեռք են բերում նույն դավաճանական պայմանավորվածությունները, որի հիմքում ընկած է գահ և դրամ ունենալու երաշխիքը: Քառորդ դար բռնակալական  (կառավարվող ժողովրդավարություն) համակարգի ներքո ապրելով, ունենք երկու քաղաքական գործադիր ինստիտուտ` Արցախի և Հայաստանի հանրապետությունների նախագահներ, ովքեր հայ ազգի շահը և պետականությունը պարտավոր են ներկայացնել նախատեսված բոլոր հարթակներում, սակայն իրականության մեջ մեր ազգային շահը բացարձակ անտեսևված է և ի շահս է օգտագործվում դավաճանների և դրամամոլների կողմից: Իբրև ապացույց վերը նշվածի՝  ներկայացնեմ մի քանի կարևոր փաստեր: Այսպես` ·        Ապրիլի 24, 2015 թվական: Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ծիծեռնակաբերդ, Ռուսասատանի Դաշնության, Ֆրանսիայի Հանարապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողքին բացակա էր Արցախի Հանարապետության նախագահը: ·        Ապրիլի 1, 2016 թվական: Արցախի Հանրապետությունը ենթարկվում է թշնամու հարձակմանը: Չկա  թիկունք` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի հայատարարում զինվորական մոբիլիզացիայի   և  հրաման չի արձակում պաշտպանական գործողություններ ձեռնակելու մասին: ·        Ապրիլի 2, 2016 թվական:  Արցախի Հանարապետության զինված ուժերը և հայ ազգի զավակներն ինքնուրույն` ինքնակազմակերպման միջոցով, ոչ ժամանակակից զինտեխնիկայի գործածմամբ, իրականացնում են Արցախի պաշտպանությունը` կանխում են թշնամու մուտքը Արցախի Հանրապետության խորք:  Երբ սկսում են ազատագրել թշնամու կողմից գրավված բարձրունքները, թիկունքը` Հայաստանի Հանարապետությունը, հրամայում է կասեցնել ազատագրումը: ·        Ապրիլի 4, 2016 թվական:  Թիկունքը` Հայաստանի Հանրապետությունը, համաձայնվում է թշնամու` Ադրբեջանի  հետ կնքել զինադադար: ·        Սեպտեմբերի 16, 2017 թվական: Թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ և ջատագով Թելման Իսմայիլովին պատկանող Մոսկավայի «Սաֆիսա» ռեստորանում կեր ու խում, խնջույք և վայելք  են անում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի   և Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի կարգավիճակ ունեցող անձինք: ·        Հոկտեմբերի 18, 2017 թվական: Ռուսաստանի Դաշնության բանտերից մեկում` դաժան վերաբերմունքի հետևանքով, մահանում է արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նրա մահը չի արժանանում Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի կողմից պաշտոնական ցավակցության գնահատականի: Նրա  թաղման արարողությանը մասնակցում է միայն Արցախի Հանրապետության նախագահը: Ժամանակակից հայկական պետականությունը և նրա այսպես կոչված վերնախավը, գոյատևում է` փաստացի  ազգի և քաղաքական անկախության կարևոր նշանակության հիմքի առկայությամբ` Արցախի Հանրապետությամբ: Այսօրվա դավաճան և դրամամոլ վերնախավի համար ժամանակակից հայկական պետականությունը` Արցախի և Հայաստանի հանրապետությունները, նորագույն Անին է: Այդ վերնախավը կազմել է  ժամանակակից հայկական պետականության կտակը և պայմանավորվել՝  այն իր մահից հետո թողնել թշնամուն: Սիրելի՛ Արցախ, նորից եկել է ժամը խախտելու լռությունը, ինչպես արեցիր ութսունականներին: Սիրելի՛ հայ ազգ, խորը գիտակցի և ինքնակազմակերպվի, Արցախի հետ միասին  դարձի հայոց պետականության հիմնասյունը: Մեծ հայրենազրկումից և մեծ տրոհումից ԴԵՊԻ` ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ: Հ.Գ. Համազոված ենք, որ եթե Թելման Իսմայիլովին պատկանող ռեստորանում անց կացվեր մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհացի արարողությունը (որն իհարկե անհնար էր) դավաճան և դրամամոլ վերնախավը լայն պատվիրակությամբ կմասնակցեր:   «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am