Լրատվամիջոցները, օրենքը չկարդալով, սխալ են մեկնաբանել. նախարարը ծառայությունը 3 տարի դարձնելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր վերահաստատել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է: Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայության ժամկետը շարքային կազմի համար մնում է անփոփոխ՝ երկու տարի: Ըստ քննարկվող օրենքի, պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ ծառայության ժամկետ է սահմանվում երեք տարի: Դա վերաբերվում է այն զինծառայողներին, որոնք կընտրեն «Պատիվ ունեմ» ծրագիրը:
