ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան
Այսօր Երևան է ժամանել ՌԴ վարչապետ Դվիտրի Մեդվեդևը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանը, պաշտոնատար այլ անձինք։ Հիշեցնենք, ՌԴ վարչապետը Երևան է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
