Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

ԵՐԵՎԱՆ-«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

Ծրագրի առաքելությունն է խթանել մեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնական հմտությունները և բարելավել մեղվաբուծության արժեշղթայի որակը։ Ներառելով կրթական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ այն նախատեսված է 50 շահառուի համար։ Նորարարական դասընթացներին զուգահեռ շահառուներին կտրամադրվեն նաև մեղվափեթակներ և մեղվաընտանիքներ՝ հետագայում սեփական բիզնես նախաձեռնելու նպատակով։ Ծրագրի առանցքային նպատակներից է շահառուների շրջանակում ընդգրկել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրի ուսանողներին, որոնք նոր են սկսել բացահայտել ոլորտը։

«Ամերիաբանկը կարևորում է ձեռներեցության դերը մեր երկրի, հատկապես մարզերի տնտեսական հզորացման գործում և մեծ նշանակություն է տալիս ռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայուն ոլորտների զարգացմանը: Գյուղական համայնքներում մեղվաբուծությանն աջակցելով՝ մեր նպատակը մարզերում ձեռներեցության զարգացմանը զուգահեռ մարդկանց կյանքի որակը բարելավելն է` նրանց տալով կայուն արտադրություն հիմնելու և հեռանկարային աշխատանք ունենալու հնարավորություն»,-ընդգծելով նման նախագծերին աջակցելու կարևորությունը՝ ասում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Անդրադառնալով ՔՈԱՖ-ի և Ամերիաբանկի երկարամյա արդյունավետ համագործակցությանը՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանն ասում է․ «Ամերիաբանկը ՔՈԱՖ-ի վստահելի գործընկերներից է և աջակցում է մեր տարբեր ծրագրերին։ Մեղվաբուծության աճի խթանմանը նպաստող այս ծրագրի շրջանակում նման համագործակցությունը կարևոր է, քանի որ դրա արդյունքում մարզի պոտենցիալը կբարձրանա։ Գաղտնիք չէ, որ մեղվաբուծությունն առհասարակ կենսական նշանակություն ունեցող ոլորտ է։ Ուստի զարգացնելով այն՝ մենք կարող ենք խթանել ոչ միայն տեղական կենսաբազմազանության պահպանումը, այլև գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովումն ու կայուն եկամուտների ձևավորումը»։

Հիշեցնենք, որ մեղվաբուծությունը ՔՈԱՖ-ի համար նոր ոլորտ չէ, և 2022 թվականին հիմնադրամի մեկնարկած «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնին կից հիմնվել է «Մեղվաբուծական կենտրոն»։ Այն հագեցած է մեղվաբուծության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով, ինչը մեղվաբույծներին հնարավորություն է տալիս ստանալ և շուկայում ներկայացնել բարձր որակի արտադրանք։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am