Եվրամիությունը ծայրահեղ ջանքեր է գործադրում.Սվիտալսկին՝Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ համաձայնագրի մասին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարեց,որ Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը տարածաշրջանային ու տեղական իշխանությունների մարմիններին աջակցության հարցում։ «ԵՄ–ի կողմից գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի գործընկերության նոր պայմանագիրն ստորագրվի։ Եվրամիությունը ծայրահեղ ջանքեր է գործադրում, որպեսզի պայմանագիրը ստորագրվի եւ կյանքի կոչվի:Երեւանում վճռական են տրամադրված եւ պատրաստ են խնդրի լուծման համար ներդնել հնարավոր ամեն ջանք », - հավաստիացրեց Սվիտալսկին:
