Ֆուտբոլային աստղաբույլը՝ՖԻՖԱ «The Best»-ի կանաչ գորգին
«The Best»-ի փոխանցմամբ,Լոնդոմ կայացած ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխության ժամանակ երկրապագուների քվեարկության արդյունքով «Պուշկաշ»-ի անվան մրցանակին էարժանացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:
Տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներից լավագույնը ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեզին Զիդանը:
2017 թվականի լավագույն դարպասապահն է Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ՖԻՖԱ-ի տարվա լավագույն երկրպագուններ՝«Սելթիկ»-ի երկրպագուները:
Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Սարիան Վիգմանը:
«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Ֆրանսիս Կոնեն՝ նա խաղադաշտում փրկել է թիմակցի կյանքը:
Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Դանի Ալվես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Բոնուչի, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինիեստա, Լեոնել Մեսսի, Նեյմար, Ռոնալդու:
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը ,իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

