Մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
«ՌԻԱ Նովոստիին» Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում հայտնել են,որ թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում Է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում: «Լավ է զգում, ջերմությունը նորմալ է՝ 36,4, վիճակը՝ միջին ծանրության»,- նշել է գործակալության զրուցակիցը: Հիշեցնենք,որ Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:
