«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթը կառուցողական, ռեալ իրողությունը ներկայացնող խոսք էր: Ե՞րբ է ոստիկանությունը բացարձակ գովասանքի արժանացել կամ ե՞րբ է ոստիկանության գնահատականը միանշանակ գերազանց եղել: Նման բան ես երբեւիցե չեմ հիշում: Ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնելիս, բնականաբար, պետք է նաեւ ունենա բացթողումներ՝ ոչ իր կամքից ելնելով: Ոստիկանության աշխատանքը շատ բարդ է եւ հարյուր տոկոսով իրագործել բոլոր գործառույթները հնարավոր չէ: Բնականաբար, նախագահն էլ ճիշտ ներկայացրեց թերությունները, ի ցույց դրեց թերությունները, ինչու ոչ նախազգուշացրեց, որ ոստիկանությունն իր հետագա գործունեության ընթացքում բացթողումները գոնե նվազագույնի հասցնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Ես նման տպավորություն չեմ ստացել: Չեմ կարծում, թե դրանով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականն են պատրաստում. Ես դրա նախադեպը չեմ տեսել, ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերվում էր Վովա Գասպարյանի հրաժարականին»,-դիտարկմանը, որ ՀՀ նախագահի խոսքից կարելի էր տպավորություն ստանալ, որ ոստիկանությունն անգործության է մատնված եւ ելույթը կարծես նման էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախապատրաստման,նման կերպ արձագանքեց Ալիկ Սարգսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը