«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են:
«Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք:Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի, որ գնում է տեսակցելու, նա չի գնում տեսակցելու՝ սնունդ տանի, սիգարետ տանի, նա գնում է սահմանադրական իրավունքն իրացնելու:
ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դեմ է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնական համարեց Հրայր Թովմասյանի բացասական վերաբերմունքը նախագծի վերաբերյալ: Պատգամավորը նկատեց, որ մինչ Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելն օրենքը կիրառվել է հենց այնպես, ինչպես որ գրված է, և պատգամավորներն անարգել մտել են ՔԿՀ:
Արձագանքելով Էդմոն Մարուքյանին՝ Հրայր Թովմասյանը նկատեց, որ մերժման պատճառները հստակ ներկայացվել են:
«Կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտը և նախաքննության գաղտնիությունը` լինի դա պատգամավոր, նախարար, թե այլ մեկը: Եթե մեր գործընկերները գտնում են, որ դա հակասահմանադրական էլեմենտ ունի, հստակ ճանապարհ կա, ու կարող են դրանով շարժվել»,-ասաց Թովմասյանը:
Հրայր Թովմասյանը հորդորեց «Ելքի» գործընկերներին թեկուզ համեմատություն անցկացնել, թե աշխարհի պառլամենտական կառավարման ձև ունեցող քանի երկրում քանի նախագիծն է ընդդիմության կողմից առաջադրվել ու անցել, ապա նա հորդորեց չտանարջատել ու չփորձել ջրբաժան մտցնել պառլամենտական մեծամասնության ու Կառավարության միջև, քանի որ նույն թիմն են դրանք: Հորդորեց նաև ուսումնասիրել, թե աշխարհի քանի երկրում պատգամավորներն ունեն մուտքի իրավունք:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը