Մեր տարիքային տարբերությունն արդեն ողբերգություն է. Արմեն Ջիգարխանյանը խնդրում է չխառնվել իր անձնական կյանքին/տեսանյութ/
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Пусть говорят» հաղորդման շրջանակներում կրկին անդրադարձել է իր և կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին: Նա նշել է, որ ինքը որոշել է կնոջը վտարել թե՛ թատրոնից, թե՛ իր կյանքից, քանի որ այլ տարբերակ չունի: Դերասանի խոսքով` ինքը զղջում է, որ կյանքը կապել էր իրենից երիտասարդ կնոջ հետ:
