Ո՞վ է արգելել Ռուսաստանի Առաջին ալիքով հիշատակել Առնո Բաբաջանյանին

Ռադիո Վանի բաց նամակը ռուսական Առաջին Ալիքի գլխավոր տնօրեն Կ.Լ. Էռնստին Հարգելի Կոնստանտին Լվովիչ! Հոկտեմբերի 22-ին Առաջին ալիքի եթերում ցուցադրվեց համերգ ,նվիրված Մուսլիմ Մագամաևի 75-ամյակին:Համերգը անց էր կացվում <<Crocus City Hall>>-ում՝ Մուսլիմ Մագամեդովիչի անունը կրող դահլիճում(դա կարևոր է):Հեռուստատեսային տարբերակում դիտողը հնարավորություն ստացավ վայելել 23 երաժշտական ստեղծագործություն,որոնցից 20-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագամաևի երգացանկից էր:Բոլոր համարները(երաժշտական ստեղծագործությունները) տիտրերում ուղեկցվում էին կատարողի անուն ազգանունով,իսկ հեղինակների անուն ազգանունները հեռուստադիտողը այդպես էլ չտեսավ:<<Տարօրինակ պատմություն է>>- կարող են մտածել ոմանք,չնայած հիշու՞մ ենք, որտեղ էր ընթանում համերգը՝<<Crocus City Hall>>(դա կարևոր է):Այնուամենայնիվ որոշ հեղինակների անուններ հնչեցին հաղորդավարների շուրթերից,սակայն 20-ից 7 երգերի համահեղինակի անուն ազգանունը այդպես էլ չհնչեցվեց… Դա Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովի(ով կառուցել է <<Crocus City Hall>> -ը,որտեղ կայանում էր համերգը) անձնական խնդրա՞նքն էր,թե՞ (Աստված մի արասցե ) համերգը հնարավոր չէր լինի ցուցադրել նավթով հարուստ և ՅՈՒՆԵՍԿՈ-ի չկայացած  գլխավոր քարտուղար ունեցող երկրում: <<Ապրում էր աշխարհում մի շատ տաղանդավոր տղա և նա շատ էր ուզում դառնալ երաժիշտ:Որոշ ժամանակ անց նրան օգնության ձեռք մեկնեց երկնակամարի ամենափայլուն աստղերից մեկը…ԵՎ այդ աստղի անունն էր Մուսլիմ Մագամաև:Իսկ ո՞վ է տղան>>: Այս բառերը նախորդեցին Էմին Ագալարովի բեմելին: Պատմությունը հաճախ է կրկնվում …Դրանից շատ տարիներ առաջ 19-ամյա ծագող աստղը հանդիպեց մեկ այլ մարդու ,ով  էլ ամենայն հավանականությամբ կանխորոշեց Մուսլիմ Մագամեդովիչի ճակատագիրը: ԱՅԴ մարդու 7-ը երգորը հնչեցին համերգի ժամանակ,բայց նրա անունը այդպես էլ չհնչեց: Իհարկե, ուղիղ 4 վայրկյան նրա ազգանունը երևաց մնացած հեղինակների ազգանունների երկար ցուցակի մեջ: Երևի 4 վայրկյանը դա այն ժամանակն էր,ինչին համաձայնվել էին ռուս և ադրբեջանցի գործարարները և Crocus Group ընկերությունների խմբի նախագահն ու սեփականատերը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին արդեն վաղուց մեկ է,բայց Առաջին ալիքի դիրքորոշումը անհասկանալի է: Ո՞վ է արգելել հիշատակել Առնո Բաբաջանյանին: Կամ ինչի՞ համար էր ընդհանրապես պետք կատարել նրա ստեղծագործությունները:  Ի դեպ,Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովը երևի չէր նկատել,որ պետք էր համերգային ծրագրի մեջ չընդգրկել նաև <<Бухенвальдский набат>> երգը,քանի որ երաժշտության հեղինակը ազգությամբ հայ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուրադելի Վանո Իլյիչն է: Պետք էր բացառել նաև Միշել Լեգրանի հրաշալի երաժշտությունը,քանի որ եռակի օսկարակիր երգահանի մայրը նունպես հայուհի էր: Կոնստանտին Լվովիչ ,հասկանալի է,որ Դուք չեք պատասխանելու և ոչ մի կերպ չեք արձագանքի այս նամակին,բայց մենք չէինք կարող լռել: Հեռուստատեսությունը,որպես մշակույթի մի մաս,պետք է միավորի,այլ ոչ բաժանի…Թե՞ Դուք այլ կարծիքի եք: Հ.Գ. Մի վախեցեք տիտրերից,անուններից և ազգանուններից: Վախեցեք նրանցից,ովքեր վախենում են տիտրերից,անուններից և ազգանուններից… Ռադիո Վան,Երևան,Հայաստան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am