«Անասունի պես իրար ծեծում են … կինն հավի նման չի կարողանում ոչինչ անել»

168 Ժամ թերթի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը: -Պարոն Դանիելյան, «Ընտանե­կան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ, շատերն ընդդիմա­ցան դրան։ Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ էր պայմանավորված։ -Ամեն նոր բան հասարակության մեջ առաջացնում է հարցեր, դրա հա­մար էլ ինչ-որ մասսա դեմ է դրան։ Նորմալ է, ամեն տեղ էլ այդպես է, եթե մարդիկ սովոր են այսպես ապրել, իսկ հետո պետք է այլ կերպ ապրեն, միանգամից սկսում են հոխորտալ։ -Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք օրենքի մասին։ -Ճիշտն ասած օրենքը չեմ ուսում­նասիրել, բայց հիմնականում միջամտության խնդիրն է քննարկվում, որ, եթե ընտանիքում բռնություն կա, Ոստիկանությունը կարող է միջամտել, բայց դա նորմալ է։ Ահագին դեպք գիտեմ, որ անասունի պես իրար ծեծում են, մեծ մասամբ կինն է տուժողը, որը հավի նման չի կարողանում ոչինչ անել։ Ոստիկանությունն էլ այդ հարցը չի կարողանում լուծել։ Լիքը մենթալային խնդիրներ կան, որ հասարակությունը կամաց–կամաց պետք է շտկի։ -Օրինագծում չկա դրույթ, թե երեխաներին կխլեն ընտանիքներից. նա­խագիծը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողա­կան իրավունքները սահմանաւիակելու որեւէ նոր հիմք կամ կարգ, և շարունակելու են գործել Ընտանեկան օրենսգրքի գործող դրույթները։ Սակայն օրենքին դեմ արտսւհայտվողները հիմնականում նշում են, որ երեխաներին խլելու են ծնողներից։ Ըստ Ձեզ՝ այս արհեստական աղմուկն ին­չո՞ւ բարձրացավ։ -Ինձ թվում է՝ քանի որ օրենքն իշ­խանությունն է մշակել, դրա համար էլ ընդվզում կա։ Այս իշխանություններից ժողովուրդը նորմալ բան չի ակնկալում, դրա համար կարծում է, որ դա էլ կարող է լինել ինչ-որ լծակ, որով կկարողանան մարդկանց սեղմել, ղեկավարել։ Ես էլ նման մտավախություն ունեմ, որովհետև յուրաքանչյուր լավ օրենք իշխանությունը կարողանում է ժողովրդի դեմ գործածել: -Դուք ասացիք, որ իշխանությունները կարող են սա օգտագործել ժո­ղովրդի դեմ, բայց ստացվել է այնպես, որ իշխանության ներսում էլ շատերը դեմ են այս օրենքին։ Դա ին­չո՞վ է պայմանավորված։ Շատերը քաղաքական ենթատեքստ են տալիս սրան՝ ասելով, որ Ռուսաստանի գործոնը կա։ -Հայկական ընտանիքը ռուսական ընտանիքին նման չէ։ Քաղաքականացված բան էլ չեմ տեսնում այստեղ. բայց կարող է՝ կա։ Իշխանության որոշ մարդիկ էլի պահում են իրենց այնպես, ինչպես ռամիկները իրենց կանանց ծեծելով։ Նույն հայերն են, հո ուրիշ տեղից չե՞ն եկել։ -Միայն օրենքը բավարա՞ր է բռնություններին վերջ տալու հա­մար։ -Ոչ, մենթալային փոփոխություն է պետք։ Մենք շատ լավ օրենքներ ու­նենք, բայց ոչ մի օրենք գրեթե չի գործում, որովհետև կան չգրված օրենքներ։ -Իսկ այդ փոփոխությունը որտեղի՞ց պետք է սկսել։ -Դպրոցից, ընտանիքից, վերջա­պէս աշխարհ ենք մտել, մարդիկ կարողանում են տեսնել, թե դրսում ինչպես է, և կամաց-կամաց կփոխվի։ Մենք ահագին բան փոխել ենք արդեն, էլ առաջվանը չէ, դա էլ կամաց-կամաց կփոխվի։ Յուրաքանչյուր լավ օրենք կարող է վատ օգտագործվել, դա էլ կա։ Նույն Ամերիկայում էլ քի՞չ դեպք կա, որ երեխաներին խլում են, հետո մարդիկ երկար տարիներ դատվում են։ Դա ար­դեն զուտ դատավորի բարեխղճությունն է, հասարակության արձագանքը։ Լիքը հարցեր կան, ոչինչ միանշանակ չէ։ Բայց էլի եմ ասում, որ օրենքը հաստատ պետք է։ Մենք շատ օրենքներ չունենք, չունենք արվեստի, կինոյի մասին օրենքներ, որոնք պարտադիր պետք է լինեն։ Պետք է օրենք լինի, որ իմանաս՝ օրենքի այս կետով դու կարող ես քեզ պաշտպանել։ Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am