Ձերբակալության հերթը գողական աշխարհի վետերաններին հասավ/տեսաշար/
Prime Crime-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են գողական աշխարհի երկու վետերանների,որոնցից մեկը 70-ամյա վրացի «օրենքով գող» Նուգզար Ախվլեդիանին է , ով քրեական շրջանակներում առավել հայտնի է Չիպա մականունով։ Նրան բռել են պետավտոտեսուչին կաշառելիս։Երկրորդը 82-ամյա նախկին «օրենքով գող» Վիլյամս Ամիրխանյանն է(Վիլիկ), ում բռնել են գրպանահատության համար։ Նա տիտղոսը կորցրել էր դեռևս 80-ականներին։ Չնայած պատկառելի տարիքին, նրան կալանքի տակ են վերցրել։
