Մահացել է Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը, ով վերջերս հրաժարական էր ներկայացրել առողջական վիճակի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երանոսի գյուղապետարանի աշխատակազմից, Ապետնակ Մովսեսյանը Երանոս համայնքը ղեկավարում էր 2012 թվականի վերջերից՝ նույն պաշտոնում ընտրվելով երկու անգամ: Նրա պաշտոնավարման օրոք Երանոսում կառուցվել են խմելու եւ ոռոգման ջրատարներ, ասֆալտապատվել գլխավոր ու երկրորդական նշանակության փողոցներ, 2 էլեկտրական ենթակայան, գյուղի քարաշեն մուտքը, վերակառուցվել եւ ավելացվել է համայնքի գիշերային լուսավորության ցանցը:Համայնքի արոտավայրերի ջրարբիացման ծրագրի շրջանակներում տեղադրվել են ջրարբիացման 2 խմոցներ, ձեռք է բերվել 1 տրակտոր՝ իրեն ամրացված խոտհնձիչով, 2 հատ ձեռքի խոտհնձիչ, համայնքի տարբեր թաղամասերում ձորակների վրա կառուցվել են 4 հեղեղատարներ, հիմնովին կառուցվել է «Երկար գործեր» կոչվող թաղամասը մայրուղուն կապող շուրջ մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհը: 2014 թվականին Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացել է «Լավագույն համայնքի ղեկավար» անվանակոչմանը: «Ապետնակ Ալբերտի Մովսեսյանը ծնվել 1969 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Երանոս գյուղում: Ավարտել է Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ապետնակ Մովսեսյանը, իրոք, շատ բան է արել Երանոսի շենացման ու բարեկարգման համար: Աչքի էր ընկնում աշխատանքային անսպառ եռանդով, կազմակերպչական ունակություններով, համայնքի յուրաքանչյուր բնակչի հանդեպ լցված էր մեծ սիրով ու սրտացավությամբ, ձգտում էր ամեն կերպ լուծում տալ համայնքի առջեւ ծառացած խնդիրներին, ինչի համար էլ ոչ միայն ջանք չէր խնայում, այլ նաեւ՝ որոշ դեպքերում ներդրումներ էր կատարում իր անձնական միջոցներից: Նրա նախաձեռնությամբ հիմնադրված «Երանոս» բարեգործական հիմնադրամի միջոցները ամանենայն արդյունավետությամբ ծառայեցվել են համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Եվ պատահական չէ, որ Ապետնակ Մովսեսյանի համար սգում է ողջ համայնքը, արտերկրում բնակվող բոլոր երանոսցիները: Աջակցություն էր ցուցաբերում Հայոց բանակին, բազմաթիվ կարիքավոր մարդկանց: Համոզված ենք, որ նրա գործը հավերժ կապրի սերունդների հիշողության մեջ»,-նշեց Երանոսի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Բավեյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am