«Հավաստիացնում են», թե Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում. ՀՔԱՎ

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: Հիշեցնենք՝ կալանավորին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համեմատաբար անվտանգ համարվող մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Մինչ ՀՀ Արդարադատության նախարարությունից կարձագանքեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը, Ա. Քոչինյանի ծնողները հերթական անգամ նույն խնդրի մասին ահազանգեցին Կազմակերպություն: Չնայած դրան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին թվագրված գրությամբ պնդել է, թե այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ա. Քոչինյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով ապահովված է»: Հետաքրքիր է, որ որպես դրա հիմնավորում՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալը վկայակոչել է կալանավոր Ա. Քոչինյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ին տված բացատրությունները: Նկատենք, որ Ա. Քոչինյանի ծնողները մինչ օրս ահազանգում են որդուն սպառնացող վտանգի մասին, իսկ հոկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այսինքն՝ մի կողմից  Ա. Քոչինյանը  բացատրություն է տալիս ՔԿՎ-ին, թե իբր իր նկատմամբ սպառնալիքներ չկան, մյուս կողմից  հարազատներին ահազանգում է իր նկատմամբ սպառնացող վտանգների մասին: Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից  գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից  ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել  Ա. Քոչինյանի իրավունքների պաշտպանության և ՔԿՀ-ում նրա անվտանգության ապահովման վիճակը:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am