Կիսաքանդ բուժամբուլատորիան 4000 բնակչի է սպասարկում

«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզի Արմավիր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ բուժամբուլատորիան կիսախարխուլ վիճակում է: Տանիքը խարխուլ է, աստիճաններն էլ՝ կիսաքանդ: Անահիտ Տեր–Հարությունյանը շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է այստեղ որպես տնօրեն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ տարիների ընթացքում բուժհաստատության խնդիրները միայն ավելացել են: Վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին, այն էլ՝ կոսմետիկ: Անահիտ Տեր–Հարությունյանը առողջության կենտրոնի շենքային պայմանների հարցով բազմիցս դիմել է պատկան մարմիններին, ամեն անգամ խոստումներ են լինում, որ այդպես էլ չեն կատարվում: Անմխիթար վիճակում գտնվող ամբուլատորիան սպասարկում է երկու համայնքների՝ Արմավիր եւ Հայկավան՝ միասին 4000 բնակչի: «Ասում են, որ մարզի հրատապ լուծում պահանջող շենքերի ցանկում մենք էլ կանք, սպասում ենք` երբ հերթը մեզ կհասնի»,– ասաց տնօրենը: Համայնքներում բուժամբուլատորիաները իրականացնում են հիվանդի նախնական զննում, ախտորոշում եւ առաջին բուժօգնություն: Անահիտ Տեր–Հարությունյանի խոսքով՝ շատ դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է պահել հսկողության տակ եւ բուժում իրականացնել, անձնակազմը դժվար կացության մեջ է հայտնվում, քանի որ հիվանդասենյակները զուրկ են նորմալ մահճակալներից: Գյուղացիներն էլ իրենց հերթին են բուժամբուլատորիայի պայմաններից բողոքում: Նրանք սրտնեղում են, որ իրենց համայնքին ուշադրություն դարձնող չկա: «Շենքը քանդվում է, բայց դա ո՞ւմ է անհանգստացնում: 21–րդ դարում այսպիսի պայմաններ ոչ մի տեղ չկա: Գյուղերն ուշադրությունից դուրս են»,– բողոքեց մեր զրուցակիցը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am