«Հիմա մի տրուբա կապել են վրաներս մի զընգ-զընգ այս կողմ, մի զընգ-զընգ այն կողմ». ամբաստանյալ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը այսօր պատասխանեց նաև դատախազի հարցերին: Ինչպես նշեց՝ ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել բանակի համար: Սանասար Գաբրիելյանը «Իգլա» տեսակի  զենիթահրթիռային համակարգ  50000  դոլարով ցանկացել է ձեռք բերել բանակին տրամադրելու համար: Գաբրիելյանը հայտնեց, որ առանց մարտկոցի հրթիռը պետք է պահեր Արցախում. «Գնում էի Արցախ, ընկերոջս հետ պայմանավորված էի: Պետքա ուտեյինք, խմեյինք: Հետո էլ տարածքներն եմ նկարել, որ գլուխ գովալու համար ասեմ՝ ստեղ էլ եղա»: Դատախազի հարցին, թե Բաբայանը տեղյակ էր այս ամենից, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Բաբայաննա փողը տվել ա, որ իմանա՞ր: Նա ով փողը տալիս ա, նա էլ՝ տանցույետ»: Այնուհետև հայտարարեց. «Ասեցի  այս անգամ մի լավ բան նվիրեմ իմ բանակին, դրանից առաջ իմ տղաների համար Բելառուսիայից 42 միավոր զենք էի բերում, ոչ ոք չէր ասում՝ էս ինչի ես բերել, որտեղից ես բերել, ինչի չէին բռնում, ինչի էին վերեւ գցում, հերոսացնում: Հիմա մի տրուբա  կապել են վրաներս մի զընգ-զընգ այս կողմ, մի զընգ-զընգ այն կողմ»: Սանասար Գաբրիելյանը  նաեւ նշեց՝  Սամվել Բաբայանը իրեն խորհուրդ է տվել այդ խողովակը դնել մի արկղի մեջ եւ պահել. «Ասեց մեր կռիվը չի պրծել, մասն էլ,  շուռուպն էլ օգուտ: Մի աֆիցերի կտաս, կտանի զինանոց»: Դատավոր Արշակ Վարդանյանը  հարց տվեց՝ արդյոք ավելի ճիշտ չէր այդ գումարը ուղղել բանակին, կամ ինչ- որ հիմնադրամների: «Չեմ իմանում այդ գումարը ո՞ւր է գնում,  գնացող էր գումարը, թող այսքան ժամանակ գնար: Ես ուզել եմ իմ կողմից, իմ սրտի թեթեւության համար  անձամբ իմանամ, որ ես իմ բանակին ինչ- որ մի բանով օգնում եմ»,- ասաց Սանասար Գաբրիելյանը: Գործով ամբաստանյալ  Արցախի  պաշտպանության բանակի նախկին հրամանատարին զայրացրեց այն հանգամանքը, որ պարբերաբար  շոշափվում էր Իգլա բառը. «Ես տրուբա եմ օգտագործում, ես Իգլա չեմ օգտագործում, քննության ժամանակ այդքան շոշափել ենք այդ հարցը, չեք գրել»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am