Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, դիմելով ՊՆ նախարարին, նկատեց, որ տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել:
«Երեխան 14 տարեկան է, արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Նման խնդիր կա, սա պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ ինչու են տղա երեխաներին երկրից հանում»,- հարցրեց Ֆելիքս Ցոլակյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց նրա այս մտքի հետ. «Ես չեմ կարծում, որ մեր օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումներից օգտվելու սահմանափակումը արտագաղթին նպաստի: Արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի, որը չի կարող հենվել զինծառայությունից լրացուցիչ խուսափելու հնարավորությունների վրա»:
Այնուհետև, անդրադառնալով մեկ այլ խնդրի, այն է, որ խաղաղ ժամանակ չծառայած անձինք զորակոչվեն պատերազմի ժամանակ, նշեց. «Եթե գտնում ենք, որ մարդը խաղաղության ժամանակ ոչ պիտանի է զինծառայության համար, պատերազմի ժամանակ եթե տանենք, կլինի «пушечное мясо»: Եթե խաղաղ ժամանակ չենք նախապատրաստել նրան, պատերազմի ժամանակ տանում ենք, որ ի՞նչ անենք: Եթե պիտանի չէ, ուրեմն՝ պիտանի չէ»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը